ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Մի կոկոն բացվեց

Մի կոկոն բացվեց
21.03.2026 | 21:59
Մարտի 22

Ինձ` ձեր մտերիմ բարեկամին է տրված ողջ Իշխանությունը: Այդ տրված է Ինձ Իմ Հոր կողմից, նշանակում է` Իմ մտերիմ բարեկամներն իրավունք ունեն պահանջելու այն Ինձնից:
Չկա մի պահանջ, որ ես չկարողանամ կատարել: Մի ծաղիկ կամ հազար ոսկի. այս երկուսի տալն էլ շատ դյուրին է Ինձ համար:
Սակայն ձեր կարիքը ավելի շատ հոգևոր պահանջն է, որ կարողանաք շարունակել ու կատարել Իմ գործը:
Հոգևոր բոլոր պարգևները տրվում են սիրուց. թե’ ծաղիկը, և թե’ ոսկին շնորհվում են սիրո պատճառով միայն. և տրվում են նրանց, ովքեր դրա կարիքը ունեն: Չէ՞ք տեսնում այս:
Ես մտածեցի ձեր մասին, և ահա մի գեղեցիկ կոկոն բացվեց. դուք Իմ այդ մտածումը զվարթության ու ժպիտի վերածեցիք` ձեր սիրելիների համար:
Այդ զվարթությունը ձեզ առողջություն պարգևեց: Իսկ առողջ լինելը նշանակում է` ավելի շատ գործ կատարել Ինձ համար. այդ նշանակում է` ինձ համար շահված ավելի հոգիներ: Այսպես շարունակվում է հարատև մատակարարումը Ինձնից ձեզ. իսկ ձեզնից` ուրիշներին. բայց մի պայմանով` կարիքը պետք է հոգևոր լինի:
Դիտվել է՝ 1384

Մեկնաբանություններ